«Յուվենտուսի» ղեկավարները խնդիր են դրել Ալեգրիի առջև հաղթել Եվրոպա լիգան

«Յուվենտուսը» ցանկանում է հաղթել Եվրոպա լիգայում։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան ակումբի ղեկավարությունը Մասիմիլիանո Ալեգրիի առջև խնդիր է դրել հաղթել այս մրցաշարում։ Նրանք սա համարում են հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի տեղը ապահովելու լավագույն հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Սերիա Ա-ում «Յուվենտուսից» 15 միավոր է հանվել ֆինանսական խարդախության պատճառով։ Թիմն այս պահին 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը:

Փետրվարի 16-ին «Յուվենտուսը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին տուրում կհանդիպի «Նանտին»։