Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հերթական անգամ խոսել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ես չգիտեմ, թե արդյոք Բենզեման երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ։ Միակ բանը, որ կարծում եմ, այն է, որ նման լեգենդար ֆուտբոլիստներն արժանի են կարիերան «Ռեալում» ավարտելուն»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Արքայական ակումբի հետ ֆրանսիացու պայմանագիրը պաշտոնապես ավարտվում է մրցաշրջանի վերջում, սակայն ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հարձակվողն արդեն երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականը։