«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան հայտնել է, որ կատալոնական թիմում շատ ավելի հեշտ է խաղալ թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
«Մենք հիանալի հասկանում էինք միմյանց, նա ինձ ճիշտ ժամանակին գտավ գնդակով: Դա ավելի ու ավելի դժվար էր, քանի որ բոլոր մրցակիցներն արդեն ճանաչում էին մեզ, բայց նա կարող էր ավելի շատ աշխատել խորքից կամ գտնել այլ թիմակիցներ, որոնք այնքան էլ ուշադիր չէին հսկվում:
Շատ լավ դուետ ունեինք։ Նրա հետ ամեն ինչ ավելի հեշտ էր։ Գրեթե բոլոր փոխանցումներս նրան էին ուղղված։ Խաղային բոլոր առումներով նա լավագույնն է»,- Ալբայի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Նշենք, որ Մեսսին կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-2021 թվականներին։ Կատալոնական թիմի կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։