Իլոն Մասկը ցանկանում է գնել անգլիական ակումբը

՝ Աշխարհահռչակ միլիարդատեր Իլոն Մասկը, շարունակում է շահագրգռված լինել գնել «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ինչպես նշում է Daily Mail-ը, միլիարդատերը ուշադիր հետևում է իրավիճակին և արդեն առաջարկ է պատրաստում:

«Մանչեսթեր Յունայթեդի» գնումը Իլոն Մասկի համար կարող է արժենալ 4,5 միլիարդ ֆունտ (մոտ 5,09 միլիարդ եվրո):

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ պատկանում է Գլեյզեր ընտանիքին, որը վերջին տարիներին անխնա քննադատության է ենթարկվում ակումբի երկրպագուների կողմից: