Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին համեմատել է թիմի առաջատար Խվիչա Կվարացխելիային և անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին:
«Կվարացխելիան շատ լավ է զգում դրիբլինգ կատարելու պահն ու հիանալի է վերադասավորում իր մարմինը: Նրա դեմ պայքարելը դժվար է:
Այդպիսին է նաև Մոհամեդ Սալահը: Նրանք նման են միմյանց»,- Սպալետտիի խոսքը մեջբերում է Football Italia-ն: