«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ առաջին արտագնա հանդիպումից ունեցած ակնկալիքներով։
«Փլեյ-օֆֆում ամեն ինչ կարող է պատահել: Սրանք երկու հանդիպումներ են: Մենք կարող ենք հաղթել «Բորուսիային», բայց նրանք նույնպես ուժեղ թիմ են, ովքեր կարող են արդյունքի հասնել։
Մենք պետք է հասկանանք դա և չգորոզանանք: Հարգենք մրցակցին և փորձենք արդյունքի հասնել։
Ակնհայտ է, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում բարձրակարգ մրցակցի հետ:
Նրանք դուրս կգան արդյունքի համար պայքարելու ցանկությամբ, դա միանշանակ է»,- Փոթերի խոսքերն է մեջբերում Goal-ը: