«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (0:1).
«Մենք գիտեինք, որ խաղալու ենք հիանալի թիմի հետ, որը հիանալի մարզավիճակում է: Այժմ նրանք ոգեշնչված են նրանց մոտ ամեն ինչ ստացվում է։
Մենք պահեր ունեինք, բայց պակասում էր միայն ոգեշնչումը: Ոչ-ոքին ավելի արդար արդյունք կլիներ»,- Սետյենի խոսքերն է մեջբերում Marca-ն: