«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն խոսել է անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողված տեղափոխության մասին։
«Ամառվա ընթացքում ես շատ եմ խոսել Վան Նիստելռոյի հետ «Յունայթեդ» տեղափոխվելու մասին: Ինձ այն ժամանակ թվում էր, թե գործարքը շատ մոտ է։ Սակայն հունվարին իրավիճակը փոխվեց։ Մարզիչը ցանկանում էր, որ ես տեղափոխվեմ մեծ ակումբ։ Կարծում եմ՝ դրան հասել եմ՝ լինելով «Էնֆիլդում»»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Նշենք, որ 23-ամյա Գակպոն «Լիվերպուլ» է տեղափոխվել հունվարին ՊՍՎ-ից ավելի քան 40 միլիոն եվրոյով: Ֆուտբոլիստը վեց հանդիպում է անցկացրել Յուրգեն Կլոպի թիմի կազմում, սակայն արդյունավետ գործողությունների հեղինակ դեռ չի հասել։