«Չելսիի» և Մեյսոն Մաունթի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցություններն առայժմ անհաջող են անցել:
24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում, և լուրեր են պտտվում, որ «Չելսին» կիսապաշտպանին նոր երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել:
Լրագրող Մայք Մաքգրաթի խոսքերով, վերջերս լոնդոնցիների ղեկավարությունը կորցրել է լավատեսությունն այս հարցում, ակումբի որոշ պաշտոնյաներ արդեն համակերպվել են ֆուտբոլիստի հեռանալու հետ:
Մեյսոն Մաունթն ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրած 29 խաղում խփել է 3 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: