ԱՊԼ-ի 23-րդ տուրի խաղում «Արսենալը» կրկին միավորներ կորցրեց՝ «Բրենտֆորդի» դեմ խաղում չկարողանալով պահպանել հաղթական հաշիվը։ Միկել Արտետան մեկնաբանել է այդ խաղը:
Շատ բարդ խաղ էր: Գիտեինք, որ հեշտ չի լինելու, պետք է հակառակորդին արժանին մատուցենք։ Բայց կարծում եմ, որ մենք ավելի լավ տեսք ունեինք, երբեմն նույնիսկ գերակշռում էինք։
Չնայած նրանց գերցածր պաշտպանությանը, մենք կարողացանք գոլ խփել։ Բայց նրանք, այնուամենայնիվ, կարողացան շրջել խաղը և պարտադրել իրենց անհրաժեշտ ֆուտբոլը», – իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։