Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
«Այս պահին ես չեմ կարող հստակ ասել, թե երբ նա կվերադառնա: Միգուցե նրան մոտ 20 օր կպահանջվի, բայց ես հստակ չգիտեմ»,- մարզչի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Նշենք, որ «Յուվենտուսը» 26 միավորով Ա Սերայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է: