«Ռոմայի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը հայտարարել է իր մոտալուտ խաղադաշտ վերադառնալու մասին։
Կիսապաշտպանին «Ռոման» վարձակալել էր ՊՍԺ-ից 2022 թվականի օգոստոսին, սակայն հոլանդացին աջ ոտքի սրունքի կոտրվածք էր ստացել «Գայլերի» կազմում ընդամենը 12 րոպե խաղալուց հետո:
«Առաջին խաղի րոպեները մոտենում են»,- թվիթերում գրել է հոլանդացին:
Վեյնալդումի վարձավճարը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը, որից հետո ֆուտբոլիստը պետք է վերադառնա ՊՍԺ: