«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ հանդիպման նախօրեին խոսել է թիմի խնդիրների մասին։
Մերսիսայդցիների պաշտոնական կայքը հրապարակել է Ալիսոնի խոսքերը, ով ասել է, որ թիմն այժմ դժվար ժամանակներ է ապրում. Իրավիճակը փոխելու համար պետք է համախմբված լինել կարծում է դարպասապահը։
Ֆուտբոլիստները հասկանում են «Էվերթոնի» դեմ դերբիի կարևորությունը, անհրաժեշտ է լավ խաղ ցուցադրել և երկրպագուներին ցույց տալ, որ թիմը հաղթելու ցանկություն ունի,- հավելել է Ալիսոնը։
«Լիվերպուլ»-«Էվերթոն» հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին։