«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այս ամառ կարող է հեռանալ ներկայիս ակումբից։
Մերսիսայդյան գրանդի ղեկավարները դժգոհ են թիմի արդյունքներից այս մրցաշրջանում և մտածում են 55-ամյա մասնագետից բաժանվելու մասին։
Մադրիդի «Ռեալը» կարող է օգտվել Կլոպի հրավիրելու հնարավորությունից, հայտնում է El Nacional-ը:
«Սերուցքայինները» գերմանացի մասնագետին դիտարկում են որպես Կառլո Անչելոտիի հավանական փոխարինողի։
Յուրգենը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերից։ Նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2025/2026 մրցաշրջանի ավարտին։