«Յուվենտուսը» Ֆեդերիկո Կիեզայի ապագայի հետ կապված հստակ դիրքորոշում ունի

«Յուվենտուսը» չի ցանկանում բաժանվել թիմի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայից, հայտնում է Calciomercato-ն:

Հրատարակության համաձայն՝ թիմը նախատեսում է մաքրել կազմը, սակայն չի ցանկանում բաժանվել իտալացի հարձակվողից, քանի որ նրան համարում է հիմնական կազմի ֆուտբոլիստ:

Հարձակվողը, ով ծանր վնասվածք էր ստացել, բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիեզայի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: