«Մոնակոն» բանակցություններ է վարում ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, երկու կողմերն էլ շահագրգռված են շարունակելու համագործակցությունը, պնդում է L’Equipe-ը։
Գոլովինի պայմանագիրը «Մոնակոյի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում, և ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ:
։ Կողմերի միջեւ բանակցությունները հաջողությամբ են ընթանում։
2022/23 մրցաշրջանում Գոլովինը մոնեգասկների կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 4 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։