Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետևել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամին։ Ինչպես հաղորդում է Sport-ը, «կապտանռնագույնները» ցանկանում են 25-ամյա ֆրանսիացուն ձեռք բերել գալիք ամառ:
Այս մրցաշրջանում Թյուրամը Բունդեսլիգայում խփել է 10 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նա առաջնության երրորդ լավագույն ռմբարկուն է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թյուրամի նկատմամբ հետաքրքրություն կա «Բավարիայի», «Ինտերի» և «Չելսիի» կողմից։
Հիշեցնենք, որ Մարկուսի հայրը` Լիլիանը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում»: