«Թոթենհեմը» չի ցանկանում վաճառել թիմի առաջատար հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է Sky Sports-ը: Հարձակվողը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:
Ֆուտբոլիստի և «Թոթենհեմի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ ԱՊԼ ընթացիկ առաջնությունում լոնդոնյան թիմը 39 միավորով 5-րդն է:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո: