Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ 24-ամյա ուրուգվայցին աշխարհի առաջնությունից հետո լավագույն մարզավիճակում չէ, և ֆուտբոլիստի գինը իջեցնել մինչև 65 միլիոն եվրո։ Բացի այդ, նշվում է, որ Վալվերդեի հեռանալու վրա կարող է ազդել Դորտմունդի «Բորուսիայի» «սերուցքայինների» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հնարավոր տեղափոխությունը ճամբար։
Նշենք, որ Վալվերդեի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Transfermarkt-ը Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն եվրո։