Հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, 36-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի իտալական թիմի հետ՝ մինչև 2024 թվականի հունիսը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի և ակումբի միջև բանակցությունները տևել են մի քանի շաբաթ։ Բոլոր փաստաթղթերը կստորագրվեն:
Նոր պայմանագրով Ժիրուն տարեկան 2.8 միլիոն եվրո կվաստակի:
Ժիրուի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: