«Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 330 մլն եվրո է ծախսել տրանսֆերների վրա: Ամռանը լոնդոնցիները նախատեսում են շարունակել աշխատանքը՝ կազմն ուժեղացնելու համար: Ակումբը ցանկանում է գնել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին:
Ինչպես հայտնում է 90min-ը՝ «Չելսին» ցանկանում է գործարքի մեջ ներառել որոշ ֆուտբոլիստների՝ Վիկտոր Օսիմհենի համար ծախսերը նվազեցնելու համար:
Այսպիսով, լոնդոնցիները կարող են «Նապոլիին» առաջարկել Ռոմելու Լուկակուին։ Բելգիացին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում»:
Ընթացիկ մրցաշրջանում Վիկտոր Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 21 հանդիպում։ Դրանցում 24-ամյա նիգերիացին խփել է 17 գնդակ: