«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի ֆինանսական իրավիճակի մասին:
«Մենք նոր ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքեցինք 215 միլիոն եվրոյով և վաճառեցինք 141 միլիոն եվրոյի ֆուտբոլիստ, ստեղծեցինք մրցունակ թիմ 74 միլիոն եվրոյով:
Մենք կրճատել ենք աշխատավարձերի ծախսերը մոտ 100 միլիոն եվրոյով և, հետևաբար, ծրագրում ենք դրանք կրճատել ևս 70 միլիոն եվրոյով: Մենք «Բարսելոնային» փրկեցինք ֆինանսական ճգնաժամից»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Goal-ը։