«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը, ով փայլել է ԱԱ-2022-ում Մարոկկոյի հավաքականի կազմում, հայտնվել է իսպանական մեկ այլ թոփ–ակումբի ուշադրությանկենտրոնում։ Բացի «Բարսելոնայից», 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոն»։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ «Ատլետիկոն» ցանկանում է ամռանն ուժեղացնել թիմի միջին գիծը։ Ամրաբատն իսպանական ակումբի համար առաջնահերթ թիրախ է: Իր հերթին «Ֆիորենտինան» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպանին, եթե նրա համար վճարեն մոտ 40 միլիոն եվրո։
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: