«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Սերժի Ռոբերտոյին

Կատալոնական «Բարսելոնան» մոտ է թիմի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, գործընթացը գրեթե վերջնական փուլում է, հայտնումէ Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը կստորագրի պայմանագիր, որը նախատեսված կլինիմինչև 2024 թվականը։

Նշենք, որ ֆուտբոլիստի աշխատավարձը հիմնականում կախված կլինի խաղային բոնուսներից։ Ռոբերտոն համաձայնել է նման պայմաններին: