Նեյմարը առանց սահմանափակումների մարզվում է ՊՍԺ-ի հետ

Բրազիլացի հարձակվող Նեյմարը առանց սահմանափակումների մարզվում է ՊՍԺ-ի հետ։ Ակումբը վստահ է, որ ֆուտբոլիստը կմասնակցի Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ առաջին հանդիպմանը, հայտնում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ բրազիլացին մկանային խնդիրներ ուներ, ինչի պատճառով բաց թողեց փարիզյան թիմի վերջին երկու հանդիպումները։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Լիգա 1-ում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: