Ռոնալդինյո. ««Բարսելոնան» իմ կյանքի մի մասն է»

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն հաստատել է, որ իր որդին՝ Ժոաո Մենդես դե Ասիս Մորեյրան, ընդգրկվել է իսպանական թիմի ակադեմիայում:

««Բարսելոնան» իմ կյանքի մի մասն է: Ակումբը միշտ ինձ հետ է: Տղայիս՝ «Բարսելոնա» գալու հետ և ես ավելի շատ կլինեմ այստեղ»,- Ռոնալդինիոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Նշենք, որ 2003-ից 2008 թվականներին Ռոնալդինյոն հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում»: