Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթ ունեցող Չարենցավանի «Վանից» հեռացել են դարպասապահ Դավիթ Պապիկյանը, հարձակվողներ, նիգերիացի Էմանուել Միրեկուն և Գեղամ Հարությունյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Վանը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին՝ ակումբում կատարած մեծ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա կարիերայում:
Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի աշնանային հատվածից հետո «Վանը» 27 միավորով 5-րդ տեղում է:


