Մասիմիլիանո Ալեգրի. «Այժմ մեր գլխավոր նպատակը դա է»

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ թիմի ներկայիս խնդիրը տեղն Ա Սերիայում պահպանելն է:

«Պետք է ունենանք 40 միավոր, որպեսզի դուրս չմնանք Ա Սերիայից: Տարօրինակ է թվում, սակայն մեր մտքերը պետք է կենտրանացնենք այս խնդրի վրա: Այժմ մեր գլխավոր նպատակը դա է: Պետք է առաջ շարժվել քայլ առ քայլ: Առջևում շատ խաղեր կան: Հարկավոր է ամեն ինչ ապացուցել խաղադաշտում՝ ժամանակ չվատնելով արդարանալու վրա»,- Ալեգրիի խոսքը փոխանցում է ESPN-ն: