Թուրքիայում ավերիչ երկրաշարժի պատճառով դադարեցվել են բոլոր մարզական իրադարձությունները։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մեհմետ Մուհարեմը։
«Մեր երկրում անցկացվող բոլոր ազգային մարզական միջոցառումները չեղարկվում են անորոշ ժամանակով»,- սոցցանցերում գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ այս գիշեր 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։