Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Daily Mail-ը։
Ավելի վաղ կատալոնացի մասնագետը խոստացել էր հեռանալ, եթե պարզվի, որ անգլիական ակումբի ղեկավարությունը խաբել է իրեն՝ թաքցնելով ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտումը։
Ավելի վաղ Պրեմիեր Լիգան պաշտոնապես հայտարարել էր, որ 2009-2018 թվականներին «Մանչեսթեր Սիթին» թույլ է տվել շուրջ 100 ֆինանսական խախտում։
Ակումբը կարող է հեռացվել Պրեմիեր լիգայից կամ զրկվել միավորներից, եթե մեղադրանքներն ապացուցվեն։