Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի գործակալը կրկին կբանակցի «Լացիոյի» հետ

«Լացիոյի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։

27-ամյա սերբի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, և եվրոպական շատ ակումբներ ցանկանում են ձեռք բերել կիսապաշտպանին։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն փետրվարի վերջին կհանդիպի Միլինկովիչ-Սավիչ-Սավիչի գործակալ Մատեյ Կեժմանի հետ՝ փորձելով բանակցել նոր պայմանագրի կնքման շուրջ: