Միլանի «Ինտերի» նախագահ, չինացի գործարար Սթիվեն Չժանը խնդիրներ ունի օրինապահների հետ:
Calcio e Finanza-ի հավաստմամբ՝ 31-ամյա գործարարը չի կարողանում վերադարձնել մոտ 300 միլիոն եվրո պարտքը:
Վարկ տրամադրած կազմակերպությունները նրա դեմ դատական հայց են ներկայացրել ԱՄՆ-ում, Միլանում և Հոնկոնգում:
Եթե դատարանը Չժանին մեղավոր ճանաչի, ապա նա կարող է ազատազրկվել մինչև 3 ամիս ժամկետով: Դատական լսումները նախատեսված են մարտի 13-ին:
Հիշեցնենք, որ չինացի գործարարը միլանյան գրանդի նախագահն է 2018-ի հոկտեմբերից: