«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի ՉԼ-ի հայտացուցակում ավելացրել է ակումբի երիտասարդ ֆուտբոլիստին` հենակետային կիսապաշտպան Մասիմո Պերոնեին: Այս մասին սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կիսապաշտպանն ընդամենը 20 տարեկան է, նրա վերջին ակումբը եղել է արգենտինական «Վելես Սարսֆիլդը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գվարդիոլան երեք անգամ զանգահարել է Վելես Սարսֆիլդին՝ քննարկելու 20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը, ֆուտբոլիստի նկատմամբ նրա հետաքրքրությունն այնքան մեծ էր: