Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Դանի Սեբալյոսի հետ՝ միաժամանակ բարձրացնելով ֆուտբոլիստի աշխատավարձը։

Ինչպես հայտնում է El Debate-ը, 26-ամյա իսպանացուն կառաջարկեն նոր չորս տարվա պայմանագիր։

Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսին։ Անձամբ ֆուտբոլիստը, պատրաստ է մնալ Մադրիդում:

Սեբալյոսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 94 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։