Արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը տեղափոխվել է «Չելսի»: Արգենտինացին դարձավ պատմության վեցերորդ ամենաթանկ ֆուտբոլիստը, լոնդոնյան ակումբը նրա համար «Բենֆիկային» վճարեց 121 միլիոն եվրո։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հրապարակել է Էնցո Ֆերնանդեսի «Չելսիի» մարզաշապիկը, որում երևում է արգենտինացի ֆուտբոլիստի խաղային համարը։ Ակնհայտորեն, 22-ամյա կիսապաշտպանն իր համար ընտրել է 5 համարը։
Նախկինում կիսապաշտպան Ժորժինյոն «Չելսիում» հանդես էր գալիս 5 համարով։ Օրերս նա տեղափոխվեց լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Արսենալ»։