Խավյեր Տեբաս. «Չեմ կարծում, թե մրցավարներն աշխատում են «Ռեալի» օգտին»

Իսպանիայի Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասն արձագանքել է Մադրիդի «Ատլետիկոյի» հնչեցրած մեղադրանքներին: Ակումբում կարծում են, որ Մադրիդի «Ռեալը» ճնշում է գործադրում մրցավարների վրա:

«Չեմ կարծում, թե մրցավարներն աշխատում են «Ռեալի» օգտին: Երևի Մարինի («Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն) խոսքերը խեղաթյուրվել են մամուլում: Մրցավարները փորձում են պահպանել չեզոքություն: Կարծում եմ՝ նման խոսակցություններ առաջանում են ԶԼՄ-ների բացասական գործունեության պատճառով»,- Տեբասի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռեալը» 3-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Ատլետիկոյի» նկատմամ խաղից հետո արգենտինացի Դիեգո Սիմենոեի գլխավորած թիմը բողոքել էր, որ «Արքայական ակումբի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը չէր հեռացվել խաղադաշտից: