Ամստերդամի «Այաքսը» հայտարարել է հոլանդացի մասնագետ Ալֆրեդ Սխրյոդերին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին:
«Այաքսը» Նիդերլանդների ընթացիկ առաջնության 7 խաղում անընդմեջ չի հաղթել: Նախորդ անգամ նման անհաջող շարք հոլանդական ակումբն ունեցել էր 1965 թվականին:
Նիդերլանդների գործող չեմպիոն «Այաքսը» ընթացիկ մրցաշրջանում 18 խաղից հետո 34 միավորով 5-րդն է Էրեդիվիզիայում: