«Վիլյառեալը» մեկնաբանել է Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ակումբի հնարավոր հետաքրքրության մասին

«Վիլյառեալը» մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ակումբի հնարավոր հետաքրքրության մասին տեղեկությունը։

«Ֆուտբոլիստի նկատմամբ մեր ակումբի հետաքրքրության մասին բոլոր լուրերը հերթական կեղծ լուրերն են»,-  ակումբի մարզական տնօրեն Խորխե Գալյեգոյի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր ՊՍՎ-ի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին։

Նշենք, որ Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը ռուսական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։