Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ներողություն է խնդրել այն հայտարարությունների համար, որոնցում աջակցել է իր նախկին թիմակից Դանի Ալվեսին։
«Սա շատ զգայուն թեմա է, և ես մոռացա նշել տուժող կողմին։ Մենք պետք է դատապարտենք բոլոր նման արարքները, անկախ նրանից՝ դրանք կատարվել են Դանիի, թե մեկ ուրիշի կողմից։ Ներողություն եմ խնդրում զոհից, գենդերային բռնության և նման ագրեսիայի զոհերից»,- մարզչի խոսքերը մեջբերում է Javi El Ppais-ը։
Նշենք, որ մամուլի ասուլիսի ժամանակ Չավին ասել է, որ «ցնցված» և «զարմացած» է Դանի Ալվեսի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքներով։