Լերոյ Սանեն՝ լոնդոնյան ակումբի ուշադրության կենտրոնում

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Բավարիայի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեի ծառայություններով, հայտնում է 90min-ը։

Ֆուտբոլիստը ճանաչում է Միկել Արտետային, ով եղել է Խոսեպ Գվարդիոլայի անձնակազմում, ինչը կարող է ստիպել նրան մտածել Լոնդոն տեղափոխվելու մասին: 

Լերոյ Սանեն նախկինում հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։