«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է լքել զբաղեցրած պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ 53-ամյա մասնագետը ցանկանում է վերադառնալ Իտալիայի առաջնությունում աշխատանքի։
Նշենք, որ նախկինում Կոնտեն աշխատել է «Ինտերում», «Յուվենտուսում» և «Ատալանտայում»: