«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին արձագանքել է թուրինյան ակումբին Ա Սերիայում 15 միավորից զրկելուն։
«Մենք միասին ենք։ Հիմա էլ ավելի կարևոր է թիմ լինելը։ Հետևում ենք մեր ճանապարհին»,- գրել է Բոնուչչին սոցցանցերի իր էջերում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իտալիայի դատարանը որոշել էր ֆինանսական խարդախությունների համար Թուրինի «Յուվենտուսից» 15 միավոր հանել:
Իտալական ակումբը մրցաշարային աղյուսակում այժմ 10-րդն է: Մինչև այս թուրինցիները 37 միավորով երրորդն էին: