ՊՍԺ-ն նոր կիսապաշտպան է փնտրում, որը կփոխարինի Պաբլո Սարաբիային, ով ներկայումս գտնվում է «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելու շեմին: L’Equipe-ի տեղեկություններով՝ փարիզցիներն արդեն նկատել են մեկ ֆուտբոլիստի, ում հետ բանակցություններ են վարում։
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի անունը դեռ չի հրապարակվում։ Հայտնի է միայն, որ նա օտարերկրացի է։ Հիշեցնենք, որ Սարաբիայի տրանսֆերի համար «Վուլվերհեմփթոնը» պետք է վճարի 5 միլիոն եվրո + բոնուսներ։
Անցած մրցաշրջանում Սարաբիան վարձավճարով հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում», որտեղ Պորտուգալիայի առաջնությունում խփել է 15 գոլ։