Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն արձագանքել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղում «Բարսելոնայի» հաղթանակին։
«Շնորհավորում եմ «Բարսելոնային» հիանալի արդյունքի համար: Շնորհավորում եմ ակումբի ղեկավարությանը, ինչպես նաև իմ ընկեր Չավիին։ Մենք ճիշտ ուղու վրա ենք»,- իր սոցցանցերում գրել է 42-ամյա բրազիլացին։
Եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»: Կատալոնական ակումբը 14-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։