Յուրգեն Կլոպ. «Նա կվերականգնվի մինչև ՉԼ-ի մեկնարկը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է վնասվածք ստացած հարձակվող Դիոգո Ջոտայի  ապաքինման մասին։

Մասնագետը խոստովանել է, որ 26-ամյա պորտուգալացին ժամանակ կունենա վերականգնվելու մինչև Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ մերսիսայդցիների առաջին խաղում։

Ընթացիկ մրցաշրջանում Ջոտան «Լիվերպուլի» կազմում անցկացրած 8 խաղում կատարել է 5 գոլային փոխանցում։