«Թոթենհեմը» որոշում է կայացրել Անտոնիո Կոնտեի ապագայի հետ կապված

«Թոթենհեմը» կարող է հրաժարվել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ պայմանագիրը երկարաձգելուց, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ մարզչի ապագան վտանգված է, քանի որ ակումբը անհանգստացած է թիմի ներկայիս մարզավիճակով:

Նշենք, որ 53-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ակումբը կարող է հրաժարվել պայմանագրի երկարաձգումից, եթե արդյունքները չփոխվեն։