ՊՍԺ-ի հարձակողական եռյակի խաղակոշիկները վաճառվել են աճուրդում ահռելի գնով

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի հարձակողական եռյակի՝ ա վերջին խաղերի մարզաշապիկները վաճառվել են աճուրդում, հայտնում է Le Parisien-ը:

Ամենաթանկ գնով վաճառվել է աշխարհի նորընծա չեմպիոն Լիոնել Մեսիի՝ «Անժեի» (2-0) դեմ Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպման մարզաշապիկը, որի համար գնորդը վճարել է 43 623 եվրո: Նեյմարի խաղաշապիկն էլ վաճառվել է 7894 եվրոյով: Կիլիան Մբապեի՝ «Լանսի» (1-3) և «Ստրաստբուրի» (2-1) դեմ խաղերի մարզաշապիկների համար վճարվել են, համապատասխանաբար, 14 083 և 15 017 եվրո: