«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ ձմռանը հռոմեական ակումբում տրանսֆերներ չեն լինի։
«Չեմ սպասում, որ որևէ մեկը կմիանա մեր թիմին այս տրանսֆերային պատուհանում: Մեր մարզական տնօրենը շատ ազնիվ ու անմիջական էր, հարցազրույցների ժամանակ ասում էր բաներ, որոնք մարզիչը սովորաբար չի սիրում լսել:
Ինձ դուր է գալիս լսել, երբ մեզ ասում են, որ մենք շատ փող ունենք ծախսելու, բայց մենք չենք կարող պարզապես գնալ և գնել Մուդրիկին 100 միլիոն եվրոյով»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։