Ժյուլ Կունդե. «Մենք ճիշտ ուղու վրա ենք և շարունակելու ենք աշխատել»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։

«Կլասիկոն աշխարհի ամենագեղեցիկ հանդիպումն է, տիտղոս նվաճելու ավելի լավ միջոց չկա, քան նման խաղում հաղթելը: Մենք գիտեինք, որ դժվար է լինելու, բայց մենք լավ ենք խաղում, երբ ունենք գնդակ, և պետք է նաև ինտենսիվ խաղ ցուցադրենք և ավելի ուժեղ լինենք հանդիպումններում:

Հուսով եմ, որ սա շրջադարձային կլինի մեզ համար։ Այս հաղթանակը վստահություն կտա։ Մենք ճիշտ ուղու վրա ենք և շարունակելու ենք աշխատել։ Ես շատ ուրախ եմ «Բարսելոնայում» առաջին տիտղոսով։ Ես այստեղ ինձ շատ հարմարավետ եմ զգում։ Լավագույն պաշտպանները եկան հանդիպման։ Չգիտեմ, մարզիչն է ընտրում, բայց մենք անում ենք հնարավորը։ Մենք շատ ուժեղ էինք այս բաղադրիչում, բայց պաշտպանությունը թիմում բոլորի աշխատանքի մի մասն է: Մենք հետևեցինք խաղային պլանին»,- պաշտպանի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Նշենք, որ «Բարսելոնան» 14-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը։ Չավիի համար սա առաջին գավաթն է կատալոնական թիմի հետ որպես մարզիչ։