ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ծննդյան տարեդարձը նշել է «Ռենի» դեմ խաղադաշտ դուրս գալով։
Փարիզցիների 24-ամյա առաջատարը փոխարինման է դուրս եկել Ֆրանսիայի Լիգա 1-ի այս րոպեներին ընթացող խաղում, Opta-ի փոխանցմամբ՝ այսօրվա խաղը Մբապպեի ակումբային կարիերայում 300-րդ անընդմեջն է։
Հարձակվողը 60 անգամ խաղացել է «Մոնակոյի»՝ իր առաջին ակումբի կազմում՝ դառնալով 27 գոլի հեղինակ, իսկ 240 դեպքերում նա ներկայացրել է ՊՍԺ-ն՝ խփելով 191 գոլ: